211652_close_icon
views-count42546 դիտում article-date 12:22 08-02-2016

Ողբերգական դեպք Երևանում. ամուսինները պնդում են, որ նորածին տղան մահացել է Արտաշատի բժիշկների մեղքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուրացանի հիվանդանոցում մահացել է Արտաշատ քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ, 30-ամյա Սիմա Եփրեմյանի ու Մակար Անտոնյանի նորածին երեխան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Անտոնյանը հայտնեց, որ իր նորածին երեխան բժիշկների անփութության պատճառով է մահացել: Հունվարի 29-ին իր կինը՝ Ս. Եփրեմյանը, ով գտնվում էր հղիության վերջին շրջանում, հերթական կոնսուլտացիայի է գնացել Արտաշատի հիվանդանոց, որտեղ նրան զննում են և ասում, որ հնարավոր է՝ հենց այդ օրն էլ մնա հիվանդանոցում, սակայն բժիշկը՝ տիկին Զեմֆիրան, վստահեցնում է, որ մինչև ծննդաբերությունը դեռ 6 օր կա և ուղարկում է Սիմա Եփրեմյանին տուն: «Կգաս փետրվարի 3-ին»,-ասել է բժշկուհին Ս. Եփրեմյանին: Ամուսինը ասում էր, որ նույն օրը, գիշերը կնոջ մոտ թեթև ցավեր են առաջանում, սակայն առավոտյան ցավերն ուժեղանում են և նրան շտապ հասցնում են Արտաշատի հիվանդանոց, որտեղ երեխան ծնվում է: Նա ասում էր նաև, որ երեխան հետույքային դիրքում է եղել և բժիշկները պարտավոր էին Կեսարյան հատման եղանակով երեխային օգնեին լույս աշխարհ գալ, բայց երեխան մեծ դժվարությամբ ծնվել է բնական ճանապարհով, ինչի պատճառով էլ ուղեղի վնասվածք է ստացել, ինչպես նաև պորտալարը փաթաթված է եղել պարանոցին: Երեխային շտապ տեղափոխել են Երևանի Մուրացանի հիվանդանոց, որտեղ բժիշկներն արել են ամեն ինչ՝ փրկելու փոքրիկի կյանքը, սակայն նա մահանում է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամուսիններն ունեն 2 դուստր, իսկ 3-րդ երեխան, որը մահացավ, տղա էր: Ծնողները ասում էին նաև, որ՝ ճիշտ է, մենք երեխային հետ չենք բերի, բայց խնդրում և պահանջում ենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որ հետագայում ոչ մի ծնող մեր վիշտը չապրի: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր