211652_close_icon
views-count14323 դիտում article-date 11:30 08-02-2016

Արագածոտնի մարզում 45-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով բախվել է ապառաժ քարերին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 45-ամյա Սեյրան Մանուկյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 24 ՏՕ 646 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին ու հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մանուկյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 24-ամյա Գևորգ Դանիելյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչ Ա. Քոթանջյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր