144289 դիտում
09:45 08-02-2016
ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայորի՝ ոչ սթափ վիճակում գտնվող աղջկա «գաստրոլները» Երևանում. նա Վարդգես Գասպարի նման պառկել էր գետնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի 132/133 հասցեի բնակչուհի, 38-ամյա Լիա Հովհաննեսի Հունանյանը Կասյան փողոցում իր վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էստակադային և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկրարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, 1-03 շտապ օգնության բրիգադը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Ա. Սարգսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ բժիշկները փորձում էին օգնություն ցուցաբերել Լ. Հունանյանին, վերջինս պահում էր իրեն սանձարձակ՝ հայհոյանքներ տալով թե բժիշկների, թե փրկարարների, թե ոստիկանների ու թե քաղաքացիների հասցեին: Մոտ 30 րոպե նա չէր ենթարկվում իրեն օգնության ձեռք մեկնողներին ու անընդհատ ասում էր, թե՝ իմ ավտոս խի՞ պիտի սենց լինի, էս ո՞վա էս օրը քցել:
Տեսնելով, որ չեն կարողանում կարգի հրավիրել վարորդուհուն, ահազանգով ժամանեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր 10 րոպեից ավելի համոզում էին, որպեսզի նա իրեն կոռեկտ պահի, սակայն դա օգուտ չտվեց, ու երբ ոստիկանները փորձեցին մոտենալ նրան, նա հայտնի Վարդգես Գասպարի նման պառկեց գետնին ու սկսեց հայհոյանքեր ու սառնալիքներ տալ: Ստիպված, Արաբկիրի ոստիկաննեըը նրան գետնից վերցրեցին ու տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հունանյանը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկն է: Լ. Հունանյանը հրաժարվել է բժշկական փորձաքննությունից, որպեսզի պարզվեր իր սթափության աստիճանը, ինչի համար էլ համարվում է, որ նա եղել է ոչ սթափ և ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով:
Դեպքի վայր էր ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
[img]/ups/images/0831678001454914346498356.jpg[/img]
[img]/ups/images/0174243001454914345592628.jpg[/img]
[img]/ups/images/0768308001454914342467489.jpg[/img]
[img]/ups/images/0288072001454914341659875.jpg[/img]
[img]/ups/images/0151029001454914338497964.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4156 դիտում
20:00 26-02-2016
Դա ոչ թե կալանավայր է, այլ սպանդանոց, ամեն օր մեռնում-սաղանում էի. Վարդգես Գասպարի