211652_close_icon
views-count26791 դիտում article-date 20:37 06-02-2016

Ողբերգական դեպք Երևանում. 52-ամյա տղամարդը տանիքից ձյունը մաքրելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 47 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում է նշված շենքի բնակիչ, 52-ամյա Աշոտ Ամիրզյանը, ով՝ ըստ նախնական տեղեկությունների, տանիքից ձյունը մաքրելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել:

Նմանատիպ նյութեր