211652_close_icon
views-count26370 դիտում article-date 09:14 02-02-2016

Լոռու մարզում բանակի քեֆը վերածվել է ծեծկռտուքի. հնչել են կրակոցներ. կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 1-ին, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Դսեղ գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ ոտքի ձախ սրունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբուլատոր կենտրոն է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են նաև Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են նաև, որ կրակոցը հնչել է որսորդական հրացանից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Դսեղ գյուղում ծնված, սակայն Վանաձորում բնակվող, 43-ամյա Արարատ Խաչատրյանն է, ում ամբուլատոր կենտրոնից տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը և կրակոցները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ գյուղում նշել են բանակից նոր վերադարձած իրենց համագյուղացի Շիրակ Եղիկյանի տղայի՝ Սասունի քեֆը: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր