82989 դիտում
23:30 26-01-2016
Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի. մեկը հրազենային, մեկը` դանակահարված վնասվածքներով
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, մեկը հրազենային, իսկ մեկը` սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով:
Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկացվել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել են քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն դեպքի մասին մանրամասներ հայտնել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու համար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ [color=#EF2929]վիրավորներն են՝ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 16/2 շենքի 14 բնակարանի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Գրիգորյանը, ով հրազենային վնասվածք է ստացել նստատեղի շրջանում, և Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ շենքի 26 բնակարանի բնակիչ, 47-ամյա Արթուր Թորոյանը, ով հրազենային վնասվածք է ստացել աջ ոտքի շրջանում: [/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15628 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35888 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց