211652_close_icon
views-count30270 դիտում article-date 11:30 20-01-2016

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները 7 օր պայքարում էին, որպեսզի փրկեն 14-ամյա աղջնակի կյանքը. ցավոք, երեխան մահացավ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 18-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արմավիր քաղաքի բնակիչ, տեղի 4-րդ ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի բժիշկներն ամեն հնարավորն անում էին, որպեսզի փրկեն երեխայի կյանքը, սակայն՝ ապարդյուն: Երեխան, ով վրաերթի էր ենթարկվել հունվարի 11-ին, մահացավ, իսկ վրաերթը կատարողը, ով նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել էր փախուստի, հայտնաբերվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/11/74496/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երևանյան լճի կամրջի վրա վրաերթի էր ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին: Վարորդը երեխային թողնելով անօգնական` դեպքի վայրից դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով` ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալներ, Շենգավիթի ոստիկանություն էին բերման ենթարկել Նոր Արեշ 26 փողոցի բնակիչ, 55-ամյա Տիգրան Աղաբաբյանին, ով փորձում էր Շենգավիթի ոստիկաններին մոլորեցնել, թե վրաերթը կատարել է իր պատվիրատուն` իր վարած Renault Logan մակնիշի 332 OF 61 համարանիշի տաքսի ավտոմեքենայով, սակայն որոշ ժամանակ անց Տ. Աղաբաբյանը, տեսնելով, որ Շենգավիթի ոստիկանները իր «կուտը չեն ուտում» ու նրանց ստացած օպերատիվ տվյալները հավաստի են` խոստովանել էր, որ վրաերթը կատարել էր ինքը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր