211652_close_icon
views-count10643 դիտում article-date 19:10 26-12-2015

Տավուշի մարզում 42-ամյա վարորդը ГАЗ 66-ով շրջվել է. կան վիրավորներ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ, 42-ամյա Վանյա Դալլաքյանը իր վարած ГАЗ 66 մակնիշի 34 AD 155 համարանիշի ավտոմեքենայով Իծաքար-Աղսու ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Դալլաքյանը և ուղևորներ՝ համագյուղացիներ, 38-ամյա Գևորգ Մարդանյանը, 18-ամյա Արթուր Դալլաքյանը և Իծաքար գյուղի բնակիչ, 18-ամյա Անդրանիկ Գինովյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի հիվանդանոց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր