211652_close_icon
views-count35793 դիտում article-date 21:41 23-12-2015

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Volkswagen Passat-ը մոտ 150 մ գլորվելով` հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` դեկտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Volkswagen Passat մակնիշի FG 497 GF համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում` Քեթի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվելով` հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի` 2-ը կին, 1-ը տղամարդ, գյուղացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և տեղափոխվել Գյումրիի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև տեղի հրշեջ-փրկարարները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները: Փաստի առթիվ քննչական վարչությունում` վարչության ավագ քննիչ Արթուր Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ տուժածները Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են: *** 24/12/2015 09:40 Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք են՝ Բաթումի քաղաքի բնակիչ, 59-ամյա Կարինե Չինանյանը և Մ. Ջիջավաձեն, իսկ մյուս վիրավորի և մահացած տղամարդու ինքնությունը այս պահին ճշտվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր