211652_close_icon
views-count70114 դիտում article-date 09:32 21-12-2015

Ողբերգական ավտովթար ՀՀ ՊՆ-ի մոտ. մահացածին, ով աշխատում էր ՀՀ Ֆինանսների նախարարությունում՝ բաժնի պետ, փրկարարները դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Ավան Դուրյան թաղամասում, ՀՀ ՊՆ վարչական շենքի հարևանությամբ, Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ, 36-ամյա Կարեն Ավագյանը իր վարած Վազ 21012 մակնիշի 085 ԼԼ 03 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ավան վարչական շրջանի Սայաթ Նովա թաղամասի բնակիչ, 62-ամյա Գագիկ Սահակյանին պատկանող ճամփեզրին կայանված վիճակում գտնվող ГАЗ 278402 մակնիշի 55 ՏT 556 համարանիշի ավոտմեքենայի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21012-ի ուղևոր, 35-ամյա Վազգեն Գաբրիելյանը տեղում մահացել է, իսկ Կ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վերջիններս են վիրավորին ուղեկցել հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ թիվ 17 փրկարարական ջոկատը՝ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 3 խումբը՝ խմբի պետ Ոսկանյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ են գործել շտապ օգնության բրիգադն ու դի տեղափոխող բրիգադը: Հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել մահացածի դին: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մանվել Մուրադյանը, Արթուր Գասոյանը: Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունում՝ որպես ֆինանսաբյուջետային բաժնի պետ, իսկ վարորդը՝ ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի բաժնում՝ որպես պետի տեղակալ, իրավաբան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր