211652_close_icon
views-count39546 դիտում article-date 10:59 18-12-2015

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Ոսկեպարում ականի պայթյունի հետևանքով կան վիրավորներ. դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզպետն ու ոստիկանապետը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղի հին եկեղեցու տարածքում ականի պայթյունի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել. կտրվել են նրանց ձախ ձեռքն ու ոտքը: Այս պահին վիրավոր քաղաքացիներին տեղափոխել են Իջևանի հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոյեմբերյանի ոստիկանապետ Արմեն Անտոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև տեղի հրշեջ-փրկարարներն ու ՊՆ N զորամասի ծառայողները, այդ թվում՝ սակրավորներ: Անձամբ դեպքի վայր է ժամանել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչներ, 60-ամյա Արտավազդ Կարապետյանը և 50-ամյա Արշակ Սահակյանը: Ֆոտոլրագրողին Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ այս պահին վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և մարզպետի կարգադրությամբ, եթե անհրաժեշտ լինի, վիրավորները կտեղափոխվեն Երևան:

Նմանատիպ նյութեր