211652_close_icon
views-count9694 դիտում article-date 13:28 05-12-2015

Ի՞նչ կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի տարածքում. նա ծեծվե՞լ է, թե՞ ոչ

Էջմիածնի «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտակայքում երեկ լարված իրավիճակ է եղել: Անցորդները նկատել են, որ ծեծկռտուք է տեղի ունենում, որին մասնակցել է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Հակոբ Հակոբյանը, մասամբ հերքեց տեղեկությունը: Նա նշեց, որ իսկապես երեկ տարածքում լարվածություն եղել է, կրակոցներ, բայց ոչ թե իրական, այլ սերիալներից մեկի նկարահանող խումբն էր հերթական սցենարը նկարում: Ինքն էլ կանգնել, դիտել է: Հարցին, թե ինքը հաստա՞տ չի ծեծվել, պատասխանեց. «Տո, չէ, ի՞նչ ծեծվել: Ասում եմ՝ կինո են նկարել: Սա իմ տարածքն է եւ ես հաճախ եմ այն տրամադրում նկարահանումների համար: Ավտոներ էին քշում իրար վրա, ճռցնում էին, կրակում էին օդ, իհարկե, արհեստական: Հա էլ եկել, նկարել են, հա էլ կանգնել, նայել եմ»: Հ. Հակոբյանը նաեւ հաստատեց, որ կատարվածի վերաբերյալ ոչ ոստիկանությունում հաղորդում է տրվել, ոչ էլ տուժողներ կան:

Նմանատիպ նյութեր