Արտակարգ իրավիճակ Վերին Լարս ավտոճանապարհին. տրանսպորտային միջոցները շարունակում են մնալ «շրջափակման» մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս պահին շարունակում է լարված իրավիճակը Վերին Լարս ավտոճանապարհին, որտեղ 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել ճանապարհը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի քաղաքացիները հայտնեցին, որ անցակետը դեռ փակ է, և վրացական իշխանությունները ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս, թե երբ թույլ կտան երեկվանից ճանապարհին մնացած մեքենաներին շարունակել իրենց ճանապարհը դեպի Ռուսաստան:
Վրացական կողմը հայտնել է, որ անցակետը փակ է բքի և ուժեղ ձյան պատժառով: Հիշեցնենք, որ ավտոմեքենաների մեջ կան նաև երեխաներ ու ծերեր:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի