211652_close_icon
views-count20051 դիտում article-date 14:05 30-11-2015

Մոսկվայում «Էրդողանով» դագաղը պտտեցրել են փողոցներով ու հասցրել Թուրքիայի դեսպանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոսկվայում նախօրեին «Ռոդինա» կուսակցության երիտթևի՝ «Հայրենիքի վագրեր»-ի անդամները չարտոնված ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ: Նրանք Ռոստովյան 7-րդ նրբանցքի մոտ ավտոմեքենայից դագաղ են իջեցրել, որում «պառկած է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»: Այսպե,ս կոչված, թափորը նախ շրջել է քաղաքով, այնուհետ ուղղություն վերցրել դեպի Թուրքիայի դեսպանատուն: Դագաղի վրա դրել են նամակ՝ ուղղված Մոսկվայում Թուրքիայի դեսպանին: Բացի այդ, երիտասարդները դեսպանատան մոտ տեղադրել են ծաղկեպսակներ՝ հետևյալ գրառումներով. «Հայրենիքի վագրերից՝ հայրենիքի թշնամիներին», «ԱՄՆ-ի խամաճիկներին՝ Ռուսաստանի հայրենասերներից»: Իրավապահներին նրանք ակցիայի անցկացման նպատակը բացատրել են հետևյալ կերպ. «Մենք ցանկանում ենք բոլորին բարձրաձայն հայտարարել, որ Ռուսաստանում ազգային համերաշխությունը ոչ թե խոսքով, այլ գործով գոյություն ունի և թուրքական իշխանություններից պահանջում ենք իրենց կողմից արված ռազմատենչ սադրանքների պատասխանը»: Ակցիան ավարտվել է կազմակերպիչներին ոստիկանություն բերման ենթարկելով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր