211652_close_icon
views-count26329 դիտում article-date 11:58 26-11-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://www.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream[/url]-ը, որում երևում է, թե ինչպես է նոյեմբերի 24-ին Երևանում, Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցի խաչմերուկում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը: Տեսախցիկն արձանագրել է, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել նախատեսված վայրով, սակայն նա պետք է սպասեր, որպեսզի լուսակրով ազդարարվեր հետիոտնի անցնելու պահը: Հետիոտնը, ով տեղում մահացել էր, չի սպասել, որ վառվի կանաչ լույսը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/24/71158/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 24-ին ողբերգական դեպք էր տեղի է ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 31-ամյա Իշխան Դավթյանը Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցի խաչմերուկում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ, իր վարած Mitsubishi մակնիշի 78 QQ 787 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 76-ամյա Հեղուշ Մարգարյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը, ով մեծահասակ կին էր, տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և նրա տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վարորդը վրաերթի ենթարկվածին ավտոմեքենայով թափքի վրա ընկած վիճակում մոտ 25 մետր առաջ էր ընթացել, որից հետո վրաերթի ենթարկվածը շպրտվել էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream[/url]-ի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր