Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցները տարհանվում են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ կա և այն պայթելու է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Կապանի բժշկական կենտրոն է ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ժամանում են նաև Սյունիքի մարզում տեղակայված ՊՆ զորամասի սակրավորներ, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
Մանրամասները՝ քիչ ուշ: