211652_close_icon
views-count17524 դիտում article-date 15:59 18-11-2015

29-ամյա վարորդը Երևան-Արմավիր ճանապարհին «06»-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ЛАДА-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Թովմասյանը իր վարած Վազ 2106 մակնիշի 34 ER 756 համարանիշի ավտոմեքենայով դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու հատվածով և բախվել դեպի Երևան ընթացող Արմավիր քաղաքի Գորկու փողոցի բնակիչ, 23-ամյա Հարություն Հարությունյանի վարած LADA 21703 մակնիշի 34 TM 257 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր