211652_close_icon
views-count64087 դիտում article-date 12:04 16-11-2015

Արմավիրի մարզում ավազակային հարձակման ենթարկված ամուսինները ճանաչել են հանցագործներից մեկին. կասկածյալը կալանավորված է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, պարզել են նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչներ, ամուսիններ Հրաչյա և Կասյա Խաչատրյանների նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանցից մեկին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունն ու քննչական բաժնի կատարել են հսկայական աշխատանքներ, և նախաքննության ընթացքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել, իսկ կետո կալանավորվել է նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Գարուշ Առաքելյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժինը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և որպես կասկածյալի՝ միջնորդել է դատարանին, որպեսզի Գ. Առաքելյանը վերցվի երկամսյա կալանքի, ինչը դատարանի կողմից բավարարվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարող մյուս անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած ամուսինները առերեսման ժամանակ ճանաչել են Գ. Առաքելյանին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/05/69572/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 5-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղներ Գեղակերտ գյուղում մտել էին ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել, տունն ամբողջովին տակնուվրա արել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի: Ամուսինները՝ 82-ամյա Հրաչյա և 79-ամյա Կասյա Խաչատրյանները, վնասվածքներ էին ստացել, իսկ այդ պահին դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները: Առաջին իսկ պահից տուժած գյուղացիների կողքին էր եղել նաև Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր