26034 դիտում
18:26 18-11-2015
Արմավիրի մարզում ավազակային հարձակման ենթարկված ամուսինները ճանաչել են հանցագործներից երկրորդին. կասկածյալը կալանավորված է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` նոյեմբերի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ռաֆիկ Դոխոյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի 24 տան բնակիչ, 24-ամյա Գուրգեն Սահակյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արթուր Ադամյանը դռնփակ դատական նիստն անցկացնլուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Գ. Սահակյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին 2-րդ և 3-րդ կետորով, տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Գ. Սահակյանը կասկածվում է իր համագյուղացի, 25 ամյա Գարուշ Առաքելյանի հետ, վերջինս նույնպես կալանավորվել է, դարձյալ իր համագյուղացիներ, ամուսիններ` Հրաչիկ և Կասյա Խաչտրյանների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/16/70477/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, պարզել էին նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչներ, ամուսիններ Հրաչյա և Կասյա Խաչատրյանների նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանցից մեկին:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը ոստիկանությունն ու քննչական բաժինը կատարել էին հսկայական աշխատանքներ, և նախաքննության ընթացքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել, իսկ կետո կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Գարուշ Առաքելյանը:
Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14276 դիտում
15:48 29-10-2014
Դավիթաշենում ավազակային հարձակման ենթարկված ամուսինները դեպքի մասին առաջինը հայտնել են խանութի մենեջերին