211652_close_icon
views-count52457 դիտում article-date 22:53 02-11-2015

Խոշոր ավտովթար Ջերմուկ քաղաքում. փրկարարները ծառին բախված Volkswagen-ի միջից դուրս են բերել վարորդին, իսկ հետո` նրա կտրված ոտքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 34 NV 801 համարանիշի ավտոմենքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում, որտեղից նրան դուրս են բերել Ջերմուկի հրշեջ-փրկարարները, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որտեղից էլ` Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդի ձախ ոտքի ստորին վերջույթը կտրվել էր և նրան ավտոմեքենայից դուրս բերելուց հետո փրկարարները, ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Արմենակյանի հետ, ով, ի,դեպ, այդ պահին կնոջ հետ անցնելիս է եղել և ականատես է եղել վթարին, վիրավորի անդամահատված ոտքը նույնպես դուրս են բերել մեքենայից և հանձնել շտապօգնության բժիշկներին, ովքեր էլ այն տեղափոխել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավորի եղբայրը տարիներ առաջ Ռուսաստանի դաշնությունում մահացել է ավտովթարի հետևանքով, իսկ նշված ավտոմեքենայի Volkswagen-ի սեփականատերը նույնպես ավտովթարի է ենթարկվել և տեղաշարժվում է ձեռնափայտով: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը` Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի և օպերգծով տեղակալ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր