211652_close_icon
views-count37960 դիտում article-date 13:44 30-10-2015

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Երևանում և Արարատյան դաշտում կգրանցվեն առաջին սառնամանիքները

Հանրապետության տարածքում գործում է միջերկրածովյան ցիկլոնը, բոլոր շրջաններում դիտվում են տեղումներ, Քաջարան քաղաքում տեղում է ձյուն: Այսօր, կեսօրից հետո, հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին ձյան տեսքով տեղումներ կդիտվեն նաև լեռնային գոտիներում, Տավուշի, Լոռիի, Սյունիքի և Արցախի նախալեռնային շրջաններում, սակայն պետք է նշել, որ տեղումների ինտենսիվությունը զգալիորեն կթուլանա: Հյուսիս-արևելքից հանրապետություն են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ինչի արդյունքում մինչև նոյեմբերի 3-ի գիշերը ներառյալ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի ևս 7-9 աստիճանով: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում օդում՝ մինչև -2 աստիճան, գետնի մակերևույթին՝ մինչև -4 աստիճան, այսինքն՝ այդ օրը կգրանցվեն առաջին սառնամանիքները: Տեղումները հանրապետությունում կդադարեն նոյեմբերի 2-ից, իսկ օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ նոյեմբերի 4-ից: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր