38602 դիտում
21:04 27-10-2015
24-ամյա երիտասարդը փորձում էր Կիևյան կամրջից իրեն ցած նետել. նրան փրկել են մի քանի երիտասարդ տղաներ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 -5 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կարողացել են կանխել երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը:
Երիտասարդները կամրջով անցնելիս են եղել, երբ նկատել են, որ մի տղա անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:
Բարեբախտաբար, երիտասարդ տղաները կարողացել են ճիշտ կողմնորոշվել և ինքնասպանության փորձ կատարող տղային մեծ դժվարությամբ հետ են բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ինչից հետո ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Երիտասարդ տղան ծայրահեղ այդ քայլին էր դիմել, քանի որ բողոքում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Վահանից: Նա անընդհատ ասում էր, որ Վահանն է պատճառը, որ ստիպված դիմում եմ այս քայլին:
Գ. Շամշյանի տեղեկություններով` այդ երիտասարդը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 17 փողոցի բնակիչ, 24-ամյա Էդգար Մարտիրոսյանն է, ով այս պահին գտնվում է ոստիկանությունում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Է. Մարտիրոսյանի բողոքի հիման վրա Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր կան նախապատրաստված, որոնք փոխանցվելու են Հայաստանի հատուկ քննչական կոմիտե:
Թե ինչ է տեղի ունեցել քաղաքացու և Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի միջև` [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3534 դիտում
18:06 18-11-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (17.11.2024 թ․)