3835 դիտում
22:29 16-01-2025
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ժամանել են Շենգավիթի ոստիկանապետն ու քննչականի պետը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որբժիշկների թիվ 44 խումբը կանչով մեկնել է Մասիսի փողոցի 7 հասցե, որտեղ արձանագրել է Երևանի բնակիչ 58-ամյա Վարուժան Ս․-ի մահը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժմանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և ավագ քննիչ Ավագյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների պարզվել է, որ Վարուժան Ս․-ն Մասիսի փողոցի 7 հասցեում գտնվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հանկարծամահ է եղել:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Վարուժան Ս․-ն աշխատում էր «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։