37570 դիտում
13:05 17-01-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. բետոնե ծածկերով բարձված «KamAZ»-ը կոտրել է ալյումինե թիթեղներն ու մոտ 10 մետր բարձրությունից կողաշրջված հայտնվել շինհրապարակում. վիրավորին պատգարակով շտապօգնությանն են մոտեցրել բժիշկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 11:40-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը, որը բարձված է եղել բետոնե ծածկերով, Գարեգին Հովսեփյան 24/30 հասցեի մոտ հետընթաց կատարելու ժամանակ բախվել է նոր կառուցվող էլիտար շենքի ալյումինե ցանկապատին, կոտրել այն և 8-10 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել շինհրապարակի տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինրապարակի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այդ թվում՝ պարանոցին տեղադրել են հատուկ ֆիքսատոր, ապա փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր էլ հենց պատգարակով մոտեցրել են ավտոմեքենային և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումատակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+