5527 դիտում
21:38 18-01-2025
Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա տղային օգնության ձեռք մեկնեցին «Գազպրոմ Արմենիա»-ն, «Տրանսգազ»-ն ու Երևանի ԳԳՄ-ն․ մայր ու որդի իրենց շնորհակալությունն են հայտնում նրանց և Զինվորի տանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը հունվարի 10-ին խնդրանքով դիմել էր բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության դեպքում օգնության ձեռք մեկնեն Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա տղային, ում անհրաժեշտ էր հաշմանդամության ակտիվ սայլակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 18-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել տղայի մայրը ու իր շնորհակալություն էր հայտնում և երախտիքի խոսքն էր ուղղում «Գազպրոմ Արմենիա»-ին, «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանին ու Երևանի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի տնօրեն Վազգեն Արտաշեսյանին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե՛ մայրը, թե՛ տղան՝ Արկադին, ասում էին․ «Առաջին հերթին մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին, ովքեր առաջին իսկ օրվանից սատար են կանգնել մեզ և նրանց թիմի կողմից ցուցաբերած հոգեբանական ու բժշկական օգնության շնորհիվ օր օրի տղայի մոտ դրական դինամիկա գրանցվեց, ինչպես նաև մեր ընտանքի կողմից խորին երախտագիտություն ենք հայտնում «Գազպրոմ Արմենիա»-ին, «Տրանսգազ»-ի տնօրեն Գ․ Մովսիսյանին ու Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վ. Արտաշեսյանին, ովքեր, մեր ընտանիքին չճանաչելով, օգնության ձեռք մեկնեցին։ Մեզ համար այս սոցիալական ծանր պայմաններում դժվար էր ունենալ անվասայլակ, անգամ պատրաստ էինք ընդունել օգտագործած վիճակում՝ մեր ուզած անվասայլակը, սակայն SHAMSHYAN.com-ում մեր խնդրանքը հրապարակելուց 2 օր անց մեզ հետ կապվեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ից ու հայտնեցին, որ իրենք մեզ կտրամադրեն մեր ուզած անվասայլակը, որը խորհուրդ էին տվել բժիշկները ու այսօր արդեն մեր տուն անակնկալ այցելեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ իրենց հետ բերելով ամբողջովին նոր անվասայլակ։
Բառեր չենք գտնում թե՛ «Զինվորի տան» ողջ անձնակազմին, թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, թե «Տրանսգազ»-ին ու Երևանի ԳԳՄ-ին մեր շնորհակալությունը հայտնելու համար։ Թող աշխարհում ոչ մի ընտանիք նման խնդիրներ չունենա, իսկ նման բարեգութ ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձինք միշտ լինեն Աստծո հովանու ներքո»։
SHAMSHYAN.com-ը ավելի վաղ խնդրանքով դիմել էր բարեգութ մարդկանց՝ 18-ամյա տղային ակտիվ սայլակով ապահովելու համար: Տղան ֆեսյբուքի իր էջում գրել էր.
«Բարև Ձեզ, ես Արկադի Թորոսյանն եմ, 18 տարեկան:
Հաշմանդամ եմ դարձել 1 տարի առաջ՝ ձորից ցած ընկնելու հետևանքով:
Դիմում եմ Ձեզ մի խնդրանքով. ինձ անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ, որը բավականին թանկ է ինձ համար:
Խնդրում եմ օգնել: Շնորհակալ կլինեմ թեկուզ 100 դրամի համար»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+