211652_close_icon
views-count19165 դիտում article-date 08:23 13-10-2015

Վրաերթ Շենգավիթի հարկային տեսչության դիմաց. մայր ու որդի տեղափոխվել են բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Մանթաշյան փողոցում՝ Շենգավիթի հարկային տեսչության դիմաց, Երևանի բնակիչ, 26-ամյա Անի Վարդանյանը իր վարած Mercedes մակնիշի 34 FN 875 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ Երևանի բնակիչներ, 31-ամյա Վարսենիկ Հովհաննիսյանին և նրա որդուն՝12-ամյա Գոռ Երանոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներ Վ. Հովհաննիսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Գ. Երանոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում Mercedes-ի գտնվելու դիրքից հանդիպակաց գոտում հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 26-ամյա Արմեն Թադևոսյանի կողմից վարած Ford Transit մակնիշի 34 NQ 340 համարանիշի ավտոմեքենան և, ըստ նախնական տեղեկությունների, հետիոտները Mercedes-ի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի և այդ պահին նշված հատվածով անցնող Ford-ի վարորդը արգելակել է ավտոմեքենան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ Ford-ը առնչություն ունի՞ վրաերթի հետ, թե՞ ոչ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր