211652_close_icon
views-count55387 դիտում article-date 22:46 21-01-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած ծակած վերք» և «կրծքավանդակի ձախից հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Բալահովիտ գյուղի բնակիչներ, 45-ամյա Համլետ Ասրյանը և 21-ամյա Մեջլում Ասրյանը, ովքեր նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում դանակի հարվածներ են ստացել Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արմեն Կ.-ի կողմից: Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Բալահովիտ գյուղի բնակիչ, 30-ամյա Նոյ Մ.-ն: Կոտայքի բաժնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ վիճաբանության մասնակիցներին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են և վիճաբանությունը տեղի է ունեցել Բալահովիտ գյուղի Մ. Թումասյան փողոցում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր