Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացավ Սևանի հարկային տեսչության օպերլիազորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հունիսի 12-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ Վարդենիս քաղաքի բնակիչ, 41-ամյա Ոսկան Աղաջանյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 1-ին` Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում էր Սևանի հարկային տեսչությունում` որպես օպերլիազոր:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/02/86841/]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 1-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 41-ամյա Ոսկան Աղաջանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 08 ՍԼ104 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել բաժանարար գոտու կանաչ հատվածում և բախվել երկաթե հսկայական գովազդային վահանակին:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի և նույն ջոկատի 3-րդ խմբի պետ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ:
Փրկարարները քաղաքացիների հետ մեծ դժվարությամբ էին կարողացել վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից ծայրահեղ ծանր վիճակով նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել նաև վաշտի հրամանատարն ու տեղակալը: Ժամանել էին նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ հսկայական գովազդային վահանակը հիմքից պոկվել ու տապալվել էր՝ մասամբ խոչընդոտ հանդիսանալով դեպի Սևան ընթացող տրանսպորտային միջոցների վարորդների համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի