211652_close_icon
views-count45577 դիտում article-date 13:26 30-06-2023

Ավտովթար-վրաերթ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում Ավան վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է իր առջևով ընթացով JAS մակնիշի բեռնատարին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև բեռնատարն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մայր ու որդի հետիոտներին։

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-ր վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Դավիթ Եսայանն ու Արմեն Վարդանյանը։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Վրաերթ-վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով՝ Վ․ Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Ավտոմեքենաները ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Վահե Լալայանն ու Նարեկ Ավետիսյանը տեղափոխեցին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր