211652_close_icon
views-count6180 դիտում article-date 08:17 10-10-2015

ԴԱՀԿ-ն լծվել է բյուջեն լցնելու գործին. քաղաքացիներից գանձումներ են անում ուրիշի տուգանքները վճարելու համար. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է երթևեկության կանոնների խախտման համար ԴԱՀԿ-ի կողմից գանձումների խնդրին ու գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության Դատակար ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, բառի բուն իմաստով՝ լծվել է պետական բյուջեն «լցնելու» գործին: Վերջինիս ղեկավարած կառույցն առանց ծանուցման մի քանի քաղաքացիների հաշիվներից գումար է գանձել: Դրանք հիմնականում երթեւեկության կանոնները խախտելու կամ կարմիր գծանշումներով վճարովի կայանատեղիներում կայանելու եւ չվճարելու համար տուգանքներ են: Սակայն տարօրինակն այն է, որ քաղաքացիներից գանձումներ են արել ուրիշի տուգանքները վճարելու համար: ԴԱՀԿ գործողություններից տուժած քաղաքացիներից մեկն Աշոտ Ասատրյանն է: Նա «ՉԻ»-ին հայտնեց, որ իր հաշվից գանձում կատարելու մասին իմացել է իր բջջային համարին բանկից եկած հաղորդագրությամբ: 13 հազար 200 դրամի չափով հաշվից գումար է դուրս եկել: Հետո գնացել է բանկ, որտեղ նրան ասել են, թե չվճարված ակտ է ունեցել, ԴԱՀԿ-ն էլ գանձել է: «Տվեցին որոշման համարը, ստուգեցի՝ իմ մեքենան չէր խախտում արել: Ուրիշ մեքենա էր եւ ուրիշ համարներով: Ինձ ԴԱՀԿ-ից հայտնեցին, որ գումարը սառեցրել են, բայց բանկը հայտնում է, որ գանձվել է: Հիմա չգիտեմ, գումարն ինչ է եղել»,-ասաց նա: Աշոտի խոսքով, ԴԱՀԿ-ում «օրերով» հերթ կանգնելուց հետո պարզվել է, որ բանկին սխալ որոշում է ներկայացվել»:

Նմանատիպ նյութեր