2240 դիտում
22:19 10-12-2019
Բյուջեն լցնելու և դատարանները թեթևացնելու «նոր» մեթոդ՝ 5000 դրամանոց ակտերի հաշվին. Սուրեն Պարսյան
Երեկ ՀՀ ԱԺ–ն, երկրորդ ընթերցմամբ և ամողջությամբ, ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումները դատարան բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք 4000 ՀՀ դրամ։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն այս մասին վերլուծություն է հրապարակել, ինչը ներկայացնում ենք ստորև․
«Այսուհետ քաղաքացիները 5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար, իսկ ավելի պատկերավոր՝ 1000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության որոշումը դատական կարգով վիճարկելու համար պետք է վճարեն քառապատիկի չափով։ Հասկանալի է, որ այս օրենքը «սղացրել» են նրա համար, որ վարչական դատարանի ծանրաբեռնավածությունը թեթևացնեն։ Իսկ ովքեր, որ համաձայն չեն վարչական ակտի հետ, այն կարող են բողոքարկել վերադասության կարգով ՀՀ ոստիկանությունում, որը որպես կանոն 95 տոկոսի դեպքում մերժում է։ Միաժամանակ, հիշեցնեմ նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1426 որոշման մասին, ըստ որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:
Այս պահին ՀՀ ոստիկանությունը պատրաստ չէ անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետներում ուսումնասիրել իր իսկ ընդունած վարչական ակտերը, և 4000 ՀՀ դրամ պետական տուրքի սահմանումը ՀՀ քաղաքացիների համար կդառնա լրացուցիչ ֆինանսական բեռ, ինչը կպարտադրի վճարել երբեմն ակնհայտ սխալ ճանապարհային ոստիկանության ակտերը»։
Նմանատիպ նյութեր
6324 դիտում
09:33 08-05-2018
1 միլիոն դրամանոց BMW X5 ու 800 հազար դրամանոց MERCEDES–BENZ. «Փաստ»
6414 դիտում
08:17 10-10-2015
ԴԱՀԿ-ն լծվել է բյուջեն լցնելու գործին. քաղաքացիներից գանձումներ են անում ուրիշի տուգանքները վճարելու համար. «ՉԻ»
1493 դիտում
17:54 17-02-2021
Բնական գազի սակագները Հայաստանի Հանրապետության 3 ղեկավարների օրոք. Սուրեն Պարսյան
Այս բաժնից
985 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»