211652_close_icon
views-count48249 դիտում article-date 22:09 05-10-2015

Առեղծվածային ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 2 տարեկան երեխան ճանապարհին մահացել է

Այսօր` հոկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Զվարթնոց թաղամասի Թորոմոնյան 13 տուն, որտեղից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 2 տարեկան երեխան մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Հիվանդանոց են մեկնել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանն ու քննիչ Հայկ Քյասինյանը: Ըստ նախնական տեղեկությունների, երեխայի` 2 տարեկան Տիգրան Մարուքյանի մահվան պատճառը եղել է այն, որ սնվելու ժամանակ կերակուրը մնացել է նրա կերակրափողում, ինչի հետևանքով շնչուղիները չեն գործել: Փաստի առթիվ քննիչ Հ. Քյասինյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր