211652_close_icon
views-count63122 դիտում article-date 23:45 16-09-2015

Դաժան ու ողբերգական դեպք Էջմիածնում. 13-ամյա աղջնակը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Արթուր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` սեպտեմբերի 10-ին Էջմիածին քաղաքում 13-ամյա աղջկա մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 19:10-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 18 շենքի բնակիչ, 13-ամյա Լիաննա Ասատրյանի դին: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Պարզվել է որ նույն օրը` ժամը 18:50-ի սահմաններում մոր հետ ավտոմեքենայով տուն վերադառնալու ճանապարհին երեխայի ինքնազգացողությունը վատացել է և նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով` երեխան ունեցել է շաքարային դիաբետ հիվանդություն:

Նմանատիպ նյութեր