211652_close_icon

ՀՀ ոստիկանապետի հրամանով Էջմիածինը ունի նոր ոստիկանապետ

views-count22038 դիտում article-date 23:20 07-09-2015
Այսօր` սեպտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Վաղարշապատի նախկին ոստիկանության պետ Լաերտ Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր