211652_close_icon
views-count31641 դիտում article-date 12:08 21-08-2015

Քնած վիճակում 25-ամյա եղբորը կացնի մի քանի հարվածով սպանած 37-ամյա կասկածյալ մարդասպանը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Գոռ Սաղոյանը միջնորդություն էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մեծարենց փողոցի բնակիչ, 37-ամյա Կարապետ Կարապետյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հարազատ եղբորը քնած վիճակում կացնի մի քանի հարվածով սպանելու մեջ: Դատավոր Կարեն Ֆարխոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Կ. Կարապետյանը տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչ Գ. Սաղոյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատահոգեբուժական, քանի որ Կ. Կարապետյանը հաշվառված է եղել հոգեբուժական կլինիկայում: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/18/62001/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա: Նշված հասցե էր ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Ժամանել էր նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու իրավապահները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել էին 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին: Քննիչի որոշմամբ Կ. Կարապետյանը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր: Սպանության վայրից նրան տեղափոխել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր