Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Կանտար» հյուրանոցում ազգությամբ ռուս և իրանցի տղամարդկանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նրանցից մեկը մյուսի հեռախոսը պատշգամբից ցած է նետել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դեղատան փողոցի 10 հասցեում գտնվող «Կանտար» հյուրանոցում հյուրերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով մեկը մյուսի բջջային հեռախոսը պատշգամից նետել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչ Ղուկասյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցից հոգեկան ներգործություն և գույքը վնասելու առաջացած հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 27-ամյա Սիյոն Ս․-ին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 29-ամյա Ռադմեհր Ֆ․-ին և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում, նշված հյուրանոցում վերջիններիս միջև կենցաղային հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, որի արդյունքում միմյանց հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, որից հետո Սիյոն Ս․-ն վերցրել է Ռադմեհր Ֆ․-ին պատկանող «Samsung» բջջային հեռախոսը և պատշգամից նետել:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։