211652_close_icon
views-count51696 դիտում article-date 21:59 17-08-2015

Պատգամավորի ամուսինը կնոջ անունով գրանցված պատգամավորական համարանիշները տեղադրել է իր Porsce Cayenne-ին ու կնոջ երգի տակ խախտում է երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, երբ շատ դեպքերում նիստերի դահլիճում բերանները ջուր են առնում ու ոչինչ չեն խոսում, երբեմ հիշում են ընտրողներին տված իրենց խոստումների մասին և օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից այնպիսի ամպագոռգոռ հայտարարություններ են անում` նշելով, որ օրենքը պետք է շարքային քաղաքացուց մինչև պետական պաշտոնյա «չբռնաբարեն», հարգեն այն և լինեն օրինապահ: Նման պատգամավորների շարքին կարելի է դասել երգչուհի Շուշան Պետրոսյանին: Երեկ` օգոստոսի 16-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևանի Սարալանջի փողոցում լուսանկարների շարք է արել, որով երևում է թե ինչպես է Porsce Cayenne մակնիշի 052 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի երիտասարդ վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու` լայն ժպիտով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ երիտասարդը ոչ ավել, ոչ պակաս` ԱԺ պատգամավոր Շ. Պետրոսյանի ամուսինն է` Արման Հարությունյանը, իսկ Porsce Cayenne-ի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում: Չար լեզուներն ասում են, որ պատգամավորի ամուսինը հաճախակի է չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ վարելու ընթացքում էլ նա լսում է մի քանի երգիչների կատարումներ, բայց ավելի շատ իր կնոջ կատարմամբ. «Մաշինես եկավ, հոպ, յարո ջան, ակները կլոր»: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ճանապարհային ոստիկանությունը պատգամավորուհու երիտասարդ ամուսնուն մի կլորիկ գումարով վարչական պատասխանատվության կենթարկի: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր