36642 դիտում
14:12 13-08-2015
Porsce Cayenne-ի վարորդը խմած վիճակում սպառնում էր, որ իր գեներալ պահապան հրեշտակը ՃՈ աշխատակիցների հարցերը կլուծի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` օգոստոսի 12-ին, ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Porsce Cayenne մակնիշի 50 OQ 003 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս վարորդը եղել է Արմավիրի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ Սուրեն Նավասարդյանը, ով ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ եղել ոչ սթափ (խմած վիճակում):
Նա ՃՈ աշխատակիցներին նախ` փորձել է համոզել, որ մեքենան չտեղափոխեն «պլաշչադկա», և խմածության ակտ չգրեն, սակայն տեսնելով, որ չի կարողանում համոզել` սկսել է սպառնալ, ասելով. «Ոնց տանեք, ընենց էլ բելերու եք` հետ տաք, գեներալի մի զանգով փոշմանելու եք ձեր արարծի համար»:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ս. Նավասարդյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանվելով 100 հազար դրամի չափով ու անգամ նրան չի կարողացել փրկել իր «պահապան հրեշտակ» գեներալը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12406 դիտում
13:00 29-11-2015
Երևանում ավիատոմսերի վաճառքի մենեջերը Porsce Cayenne-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
9432 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին