211652_close_icon
views-count3350 դիտում article-date 13:42 03-08-2015

Կրիշտիանու Ռոնալդուն իր գործակալի համար, որպես հարսանյաց նվեր, կղզի է գնել. տեսանյութ

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հարսանյաց արարողությունը Սանդրա Բարբոսայի հետ: Մենդեշի քավորը արարողությունում եղել է պորտուգալացի ֆուտբոլիստը: Ցուցաբերած վստահության համար Ռոնալդուն ամուսնական զույգին յուրօրինակ նվեր է մատուցել՝ նրանց համար գնելով Հունաստանի կղզիներից մեկը: Նվերի արժեքը՝ տարբեր հաշվարկներով, կարող է կազմել 3-ից 50 միլիոն եվրո: Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Պորտու քաղաքում: Նշենք, որ Ռոնալդուի շահերը ներկայացնող Մենդեշը մի քանի տարում դարձել է Պորտուգալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունը գնահատվում է ավելի քան 100 միլիոն եվրո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր