211652_close_icon
views-count72775 դիտում article-date 07:31 01-08-2015

Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 2 վիրավոր. նրանց առաջինը օգնության են հասել ՀՀ ՈԶ ծառայողները. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու քննչական վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Renault մակնիշի 34 QD 575 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչներ 25-ամյա Կարապետ Կարապետյանը և 29-ամյա Արսեն Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն ու փրկարարները մեծ դժվարությամբ են կարողացել հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերել նրանց քանի որ գտնվում էին ծանր հոգեբանական ապրումների մեջ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը, նրանք տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորներին: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը Քրիստինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են պետի տեղակալ Արտաշես Վանյանը և քննիչ Գեղամ Գալստյանը: Վերջինիս կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից Կ. Կարապետյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ նույնպես հայտնվել է ավտովթարի մեջ: Այսօր տեղի ունեցած վթարի ժամանակ նա և Ա. Հովհաննիսյանը իրենց դուրս են նետել ավտոմեքենայից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Բաբաջանյան փողոցի 5-րդ շենքի բնակիչ 26-ամյա Լևոն Ավագյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Ի դեպ վերջին 10 օրվա ընթացքում նշված փողոցում մեկ այլ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդ վարորդը մահացել էր, այդ մասին [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/27/60443/]հայտնել էինք[/url] ավելի վաղ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր