211652_close_icon
views-count148502 դիտում article-date 21:34 13-11-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու քննչական վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Թամանցիների փողոցում ՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Opel մակնշի 35 MF 327 համարանիշի, Mercedes մակնիշի 35 MF 726 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի հիվանդանոց: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապպօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Արտակ Լալայանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ, սակայն քանի որ ահազանգը ստացվել է, որ վիրավորներից մեկը մահացել է, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի և Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 2 մեքենաների բախման հետևանքով վնասվել է նաև նշված հատվածով վթարի պահին երթևեկող Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Կարեն Ավագյանի Opel մակնիշի 35 ՍN 285 համարանիշի ավտոմեքենան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր