211652_close_icon
views-count4398 դիտում article-date 19:24 31-07-2015

Երուսաղեմում ԼԳԲՏ ակտիվիստների երթը ողբերգական ավարտ է ունեցել. տեսանյութ

Երուսաղեմում ԼԳԲՏ ակտիվիստների կողմից կազմակերպված «Հպարտության երթը» ավարտվել է ողբերգությամբ: Երթի մասնակիցների վրա է հարձակվել դանակով զինված տղամարդ: Հարձակման արդյունքում վնասվածքներ են ստացել վեց հոգի, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Հարձակում գործած անձը ձերբակալվել է: Պարզվել է նրա ինքնությունը. Դա հրեա ծայրահեղական Իշայ Շլիսելն է: Վերջինս ընդամենը երեք շաբաթ առաջ է բանտից դուրս եկել, որտեղ 10 տարի առաջ նմանատիպ հանցագործության համար պատիժ էր կրում: 2005 թվականին Շլիսելը նույնպես դանակով հարձակվել էր Երուսաղեմում ընթացող գեյ-շքերթի մասնակիցների վրա և վնասվածքներ հասցրել երեք հոգու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր