211652_close_icon
views-count24998 դիտում article-date 22:55 28-07-2015

Վրաերթ Փարաքարի դպրոցի հարևանությամբ. վարորդը դիմել է փախուստի. բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում Փարաքարի դպրոցի վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը քաղաքացիների և Էջմիածնի բժշկական կենտրոնի հերթապահ խմբի օգնությամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը քննիչ Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են վրաերթի ենթարկվածը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 23-ամյա Գնուն Եղոյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև վրաերթ կատարած ավտոմեքենայից կոտրված դետալներ: Հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում եթե տեղի են ունենում վրաերթեր ապա դրա մեղավորը առաջին հերթին պատկան մարմիններն են քանի որ դպրոցի այդ հատվածում բացակայում է արտաքին լուսավորությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր