211652_close_icon
views-count37280 դիտում article-date 11:36 25-07-2015

Արտակարգ դեպք Աշտարակ քաղաքում. հին ունիվերմագի չգործող շենքում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի հին ունիվերմագի չգործող շենքում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 49-ամյա Վալենտին Հունանյանի դին՝ ձախ դաստակի կտրված վերքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, ինչի առթիվ հատկապես կարևոր գործերով քննիչ Ստեփան Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Նմանատիպ նյութեր