211652_close_icon
views-count22865 դիտում article-date 09:32 12-07-2015

Մահվան ելքով վրաերթ Երևանում. տաքսու «խմած» վարորդը վրաերթից հետո բախվել է ոստիկանության ծառայողի կայանված Nissan-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հուլիսի 11-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ներքին Չարբախ 3-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Արամայիս Օհանյանը Արտաշիսյան 57/12 հասցեի դիմաց իր վարած Opel Astra մակնիշի 33 ՏV 203 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի բնակիչ, 28-ամյա Կարեն Առաքելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ա. Օհանյանը բախվել է Երևանի բնակիչ, 49-ամյա Արսեն Զարգարյանին պատկանող Nissan Tiana մակնիշի 71 ՍN 100 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկված Կ. Առաքելյանը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Opel -ի վարորդ Ա. Օհանյանը եղել է ոչ սթափ վիճակում, իսկ նրա նկատմամբ նախկինում մի քանի անգամ վարչական նյութեր են նախապատրաստվել ` ավտովթարների մեջ հայտնվելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկութուններով` Ա. Զարգարյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր