211652_close_icon
views-count8391 դիտում article-date 23:15 07-07-2015

Ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. վերջինի վարորդը ոստիկանության աշխատակից է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում` Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ` 24-ամյա Անդրանիկ Շահինյանի վարած Opel Corsa մակնիշի 34 VC 815 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Սուքիասյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 AC 200 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Միտոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Volkswagen-ի վարորդ Գ. Սուքիասյանը աշխատում է ոստիկանության Քանաքեռ -Զեյթունի բաժնում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր