211652_close_icon
views-count7314 դիտում article-date 20:41 07-07-2015

Խոշոր հրդեհ Երևանում` «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրին պատկանող վագոն- տնակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հուլիսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում գործող «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրի ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող շինությունում և դրան կից վագոն- տնակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 5 , թիվ 1, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները` մեկական մարտական հաշվարկով, ովքեր մարել են կրակը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որը տրմադրել է մեր ընթերցողը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր