211652_close_icon
views-count6432 դիտում article-date 22:19 06-07-2015

Եթե ինձ պետք է տրորեք, որ անցնեք` տրորեք, անցեք. Վալերի Օսիպյանը՝ Ազատության հրապարակի ցուցարարներին. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազատության հրապարակի ցուցարարները ցանկանում էին երթով շարժվել Երեւանի կենտրոնով, սակայն ոստիկանները նրանց ընդառաջ ելան եւ թույլ չտվեցին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ երթ եւ հավաք կարող են անել այն դեպքում, երբ քաղաքապետարանին, մշակույթի նախարարությանը դիմեն եւ նրանք արտոնեն: Միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ցուցարարների դիմումը կբավարարվի: Ոստիկանության հետ բանակցում էր քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: «Եթե ինձ պետք է տրորեք, որ անցնեք, տրորեք, անցեք»,- ավելացրեց Վ. Օսիպյանը եւ առաջարկեց զերծ մնալ ոստիկանների հետ բախումից, որն արհեստականորեն են առաջացնում, ինչից հետո Ա. Ղուկասյանն առաջարկեց ՄԻՊ-ից ներկայացուցիչ հրավիրել եւ խնդրին օրինական լուծում տալ: Արշակ Սադոյանը եւս միացավ ցուցարարներին եւ ոստիկաններին հորդորեց, որ թույլ տան նրանց երթով շարժվեն: ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը եւս այցելեց Ազատության պողոտա եւ ասաց, որ այս ավելորդ սկզբունքայնությունը հղի է ավելորդ հետեւանքներով եւ պատասխանատվություն պահանջեց ու կրկին հորդորեց դիմել քաղաքապետարանին, որ արտոնեն, իրենք էլ կուղեկցեն երթը: *** Երկար բանակցություններից հետո այդպես էլ ցուցարարներն ու ոստիկանները համաձայնության չեկան, ինչից հետո Անդրեաս Ղուկասյանն ասաց, որ իրենք համապատասխան բողոքներ են ներկայացնելու: Միաժամանակ նշեց, որ այս պահին անհրաժեշտ է, որպեսզի ՄԻՊ պաշտպանը գա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները հեռացրել էին բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։ Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր