211652_close_icon
views-count1066 դիտում article-date 21:43 06-07-2015

Նախագահը շնորհավորել է Լորենց Առուշանյանին՝ հոբելյանի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ. «Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ թատրոնի, հեռուստաթատրոնի, ինչպես նաև կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ տպավորիչ և համոզիչ կերպարներ: Որպես հայ բեմի հանրաճանաչ վարպետ՝ տարիներ շարունակ վայելել եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը: Արցախյան շարժման տարիներին Ձեր հայրենանվեր գործունեությամբ մեծ ջանքեր եք ներդրել նաև համազգային խնդիրների լուծման ուղղությամբ: Շնորհավորելով Ձեր ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ միջոցների կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր