1160 դիտում
12:41 18-02-2014
Բակո Սահակյանը շնորհավորել է անվանի գրող Մաքսիմ Հովհաննիսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել անվանի գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանին` ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Մաքսիմ Երվանդի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Ինչպես հայրենի Արցախում, այնպես էլ նրա սահմաններից դուրս Դուք հայտնի եք որպես անվանի գրող, հրապարակախոս, լրագրող ու մտավորական, որպես մեծ հայրենասեր ու քաղաքացի, ով ամենածանր իսկ պահերին միշտ եղել է իր ժողովրդի կողքին, ապրել նրա հոգսերով ու խնդիրներով, արտահայտել արցախահայության ձգտումներն ու նպատակները: Ձեր բազմաթիվ ստեղծագործություններն ու հրապարակումները, Ձեր անցած հարուստ ճանապարհը դրա վառ վկայությունն են, ինչի համար էլ վայելում եք հարազատ ժողովրդի սերն ու հարգանքը:
Եվ այսօր, նայելով ապրած տարիների բարձունքից, Դուք կարող եք լինել հպարտ, քանի որ անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին եւ արժանի ներդրում ունեցել հանուն անկախության ու ազատության մեր երկարամյա պայքարում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք ու նորանոր հաջողություններ»:
Նմանատիպ նյութեր
3695 դիտում
15:04 22-05-2019
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ
Այս բաժնից
1216 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1585 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել